Մատչելիության հղումներ

Պուտին-Էրդողան հեռախոսազրույց է կայացել


Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտին և Ռեջեփ Էրդողան, Սոչի, 5-ը օգոստոսի, 2022թ.
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտին և Ռեջեփ Էրդողան, Սոչի, 5-ը օգոստոսի, 2022թ.

Հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդների միջև։

Կրեմլի մամլո ծառայության փոխանցմամբ՝ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը քննարկել են ռուս-թուրքական բազմակողմ համագործակցության հետագա զարգացման հարցերը, կողմերը հաստատել են իրենց մտադրությունը առևտրատնտեսական կապերի ընդլայնման, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում համատեղ ռազմավարական նախագծերի խթանման գործում:

«Անդրադարձ է եղել նաև Ուկրաինայում տիրող իրավիճակին։ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է Ռուսաստանի կառուցողական դերը Զապորոժիեի ԱԷԿ-ում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության կազմակերպման գործում», - փոխանցում է Կրեմլի մամլո ծառայությունը:

Աղբյուրի համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի առաջնորդը ցավակցություն է հայտնել ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի մահվան կապակցությամբ։

XS
SM
MD
LG