Մատչելիության հղումներ

Ուկրաինայից պարենով բեռնված ևս ութ նավ է դուրս գալիս


Ուկրաինա - Նավերի բեռնում Օդեսայի նավահանգստում, օգոստոս, 2022թ.
Ուկրաինա - Նավերի բեռնում Օդեսայի նավահանգստում, օգոստոս, 2022թ.

Եվս ութ նավ՝ ընդհանուր առմամբ մոտ 158 հազար տոննա պարենամթերքով բեռնված, թույլտվություն է ստացել դուրս գալ Ուկրաինայից։

Հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրված համաձայնագրի նպատակն է օգնել համաշխարհային շուկաներին՝ սննդամթերք և պարարտանյութեր մատակարարելով։ Ռուսաստանի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև կնքված համաձայնագրով քառակողմ համակարգման կենտրոն է ստեղծվել հացահատիկով նավերը ստուգելու համար՝ զենքի մաքսանենգությունը և սադրանքները կանխելու նպատակով։

ՄԱԿ-ը ձգտում է հասնել ամսական 2-5 միլիոն տոննա պարենամթերքի արտահանման։

XS
SM
MD
LG