Ուկրաինական Չերնոմորսկ նավահանգստից սննդամթերքով բեռնված ևս մեկ նավ է դուրս եկել։
«Այսօր ստուգվելու են նաև Ուկրաինայից եկող և մեկնող երեք նավեր», - հայտնել են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունից։
Մեկ ամիս առաջ՝ հուլիսի 22-ին Ստամբուլում փաստաթղթերի փաթեթ է ստորագրվել՝ լուծելու համաշխարհային շուկաներ սննդի ու պարարտանյութերի մատակարարման հարցը։ Համաձայնագրերից մեկը կարգավորում է Կիևի կողմից վերահսկվող սևծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանումը։
Ստամբուլում ստեղծված Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի միասնական կենտրոնը նախատեսված է հացահատիկ տեղափոխող նավերը ստուգելու համար՝ կանխելու զենքի մաքսանենգությունը և հնարավոր սադրանքները։