Մատչելիության հղումներ

Ըստ Զելենսկիի, Ուկրաինան վերջին ամսվա ընթացքում 1 մլն տոննա հացահատիկ է արտահանել


Ուկրաինան վերջին ամսվա ընթացքում ծովով արտահանել է ավելի քան 1 միլիոն տոննա գյուղմթերք, օգոստոսի 26-ի երեկոյան ելույթի ժամանակ ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Հացահատիկի արտահանման նախաձեռնությունը գործում է գրեթե մեկ ամիս, և այս ընթացքում մեր երեք ծովային նավահանգիստներն արտահանել են առաջին միլիոն տոննան», - ասել է Զելենսկին։

Սև ծովով հացահատիկի արտահանումը դադարեցվեց փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո: Հուլիսին Ռուսաստանն ու Ուկրաինան ՄԱԿ-ի միջնորդությամբ համաձայնություն ձեռք բերեցին վերսկսելու արտահանումը:

Զելենսկին ասել է, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ի վեր 44 նավ լքել է ուկրաինական նավահանգիստները՝ մեկնելով արտասահմանյան 15 երկրներ։

XS
SM
MD
LG