«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Twitter-ի իր էջում հայտնել է, որ Ադրբեջան հսկողության տակ է վերցրել Լաչին ավանը և Զաբուխ ու Սուս գյուղերը:
«Այսօր մենք՝ ադրբեջանցիներս, վերադարձանք Լաչին քաղաք, ադրբեջանական բանակը տեղակայվել է Լաչինում: Զաբուխ (Աղավնո) և Սուս գյուղերը հսկողության տակ են», - գրել է Ալիևը:
Լեռնային Ղարաբաղի ներքին գործերի նախարարությունը երեկ հայտնեց, որ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի Բերձորի (Լաչին) հատվածը բաց է, ազատ ու անվտանգ երթևեկությունն ապահովում են ռուս խաղաղապահները: