Մատչելիության հղումներ

Մի խումբ մտավորականներ Թուրքիայի իշխանություններին հորդորել են բացահայտել Փայլանի դեմ մահափորձի ծրագիրը


Թուրքիայում մի խումբ մտավորականներ համատեղ հայտարարություն են տարածել` թուրքական իշխանություններին հորդորելով քայլեր ձեռնարկել ու բացահայտել Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանի դեմ մահափորձի ծրագիրը:

Շաբաթներ առաջ թուրք փաստաբան Մեհմեդ Սինան Ինջեն իր սոցիալական հաշիվներից մեկում գրել էր, թե Թուրքիայի հատուկ ջոկատային ուժերի նախկին գնդապետներից մեկը դեռ 2016 թվականին Փայլանի սպանության ծրագիր է ունեցել, որը, սակայն, չի իրագործվել։ Հայազգի պատգամավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Անկարայի գլխավոր դատախազություն, բայց պատկան մարմինները դեռ ընթացք չեն տվել գործին:

Փայլանի հաղորդումից հետո Ինջեն հերթական հրապարակումն է արել Թվիթերում՝գրելով, թե «պատգամավորը մեջլիսում երկու անգամ թիրախում է եղել, սակայն հրաժարվել են սպանել նրան, որպեսզի հերոս չդառնա»: Փայլանին աջակցող հայտարարությունը ստորագրած 424 հոգին, այդ թվում՝ գրողներ, լրագրողներ, արվեստագետներ ու քաղաքական գործիչներ, իշխանություններին կոչ են արել գործի անցնել «խորքային պետության և մաֆիայի ուժերի դեմ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG