Մատչելիության հղումներ

Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է մինչև օգոստոսի վերջ՝ Մոսկվայում


Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է մինչև օգոստոսի վերջ՝ Մոսկվայում, «Ազատությանը» հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Ձևավորված հարցերի առանձին օրակարգ այս պահին որոշված չէ, նշել են գրասենյակից:

Սահմանազատման հանձնաժողովները ղեկավարող փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը առաջին անգամ հանդիպել էին մայիսի 24-ին շաբաթ՝ հայ-ադրբեջանական սահմանին։

Նրանք վերահաստատել էին իրենց պատրաստակամությունը` հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու սահմանազատման և այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ։

XS
SM
MD
LG