Մատչելիության հղումներ

Գյուղմթերքով բեռնված հերթական նավը լքել է Չերնոմորսկի նավահանգիստը


Գյուղմթերքով բեռնված հերթական նավը լքել է ուկրաինական նավահանգիստներից մեկը, հաղորդել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Բելիզի դրոշի ներքո նավարկող I Maria բեռնանավն այսօր առավոտյան դուրս է եկել Չերնոմորսկի նավահանգստից։ Այն բեռնված է ուկրաինական եգիպտացորենով։

Այսպիսով Ուկրաինայի, Ռուսաստանի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև կնքված քառակողմ համաձայնագրի շրջանակներում ուկրաինական նավահանգիստները լքած նավերի թիվը հասել է 25-ի։

Նույն աղբյուրի փոխանցմամբ, այսօր ևս չորս նավեր կժամանեն ուկրաինական նավահանգիստներ՝ առաջիկա օրերին գյուղմթերքով բեռնվելու համար։

XS
SM
MD
LG