Մատչելիության հղումներ

Politico. «ԵՄ-ն առաջարկում է մեղմացնել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները»


Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում ընթացող բանակցությունների ժամանակ ԵՄ-ն առաջարկել է մեղմացնել Թեհրանի դեմ սահմանված առանցքային պատժամիջոցներից մեկը՝ Իրանի հետ գործարար կապեր պահպանող երրորդ երկրների քաղաքացիների դեմ սանկցիաների կիրառումը, գրում է Politico հանդեսը՝ նշելով, որ ԵՄ առաջարկը տեղ է գտել Իրանի և միջազգային հանրության ներկայացուցիչների միջև կնքվելիք համաձայնագրի վերջնական նախագծում։

«Ներկայացված առաջարկի համաձայն ԱՄՆ քաղաքացի չհանդիսացող անձինք, որոնց իրանցի բիզնես-գործընկերները հարաբերություններ են պահպանում պատժամիջոցների թիրախում հայտնված կառույցների, այդ թվում՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հետ սանկցիաների չեն ենթարկվի», - գրում է Politico-ն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG