Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 1913-ով՝ հասնելով 432 հազար 274-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 5 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Նույն ժամանակամիջոցում բուժվածների թիվն ավելացել է 1663-ով՝ հասնելով 419 հազար 528-ի:
Իրականացվել է 6 հազար 523 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 178 հազար 333-ի։
Հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 648-ի:
COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 417 մարդ:
Պատվաստում
Օգոստոսի 21-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ ընդհանուր 2 միլիոն 239 հազար 865 պատվաստում։ Առաջին դեղաչափը ստացել է 1 միլիոն 144 հազար 690 մարդ, ամբողջությամբ պատվաստվել է 1 միլիոն 21 հազար 236 քաղաքացի, բուստեր ստացել է 68 հազար 864 մարդ, փոխանցում է առողջապահական գերատեսչությունը:
Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 1913-ով, բուժվածներինը՝ 1663-ով, մահացել է 5 մարդ
