Մատչելիության հղումներ

Շոլցը դեմ է ռուսներին շենգենյան վիզաների տրամադրման արգելքին


Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց, արխիվ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց, արխիվ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դեմ է արտահայտվել ռուսաստանցիների համար Շենգենյան գոտու վիզաների տրամադրման արգելքին։ Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է հնարավորություն տա հեռանալ Պուտինի քաղաքականությանը դեմ արտահայտվողներին։

«Բոլոր որոշումները, որոնք մենք ընդունում ենք, չպետք է դժվարացնեն նրանց ազատություն գտնելը և հնարավորությունը լքելու երկիրը՝ փախչելով Ռուսաստանի բռնապետությունից: Սա ռուս ժողովրդի պատերազմը չէ, սա Պուտինի պատերազմն է», - ասել է Շոլցը:

Միևնույն ժամանակ, Ֆինլանդիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ կնվազեցնի ռուսաստանցիներին վիզաների տրամադրումը և առաջնահերթությունը կտա նրանց, ովքեր աշխատանքի կամ ուսման համար կդիմեն շենգենյան վիզա ստանալու։ Նախատեսվում է 5-10 անգամ կրճատել վիզաների տրամադրումը։

Եվրոպայում շարունակվում է քննարկումը պատերազմի ֆոնին ռուսաստանցիներին շենգենյան վիզաների տրամադրման հնարավոր արգելքի թեմայով։ Լատվիան, Էստոնիան, Լիտվան և Ֆինլանդիան կողմ են համաեվրոպական արգելքին։


XS
SM
MD
LG