Մատչելիության հղումներ

Լեհաստանը դիտարկում է ՌԴ-ի հետ վիզայի դյուրացման համաձայնագիրը համաեվրոպական մակարդակով կասեցնելու հարցը


Լեհաստանը դիտարկում է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը համաեվրոպական մակարդակով կասեցնելու հնարավորությունը՝ անկախ խոշոր երկրների դիրքորոշումից։ Այս մասին ասել է փոխարտգործնախարար Պյոտր Վավժիկը:

Այժմ այս քայլին դեմ են Գերմանիան, Ֆրանսիան և Նիդերլանդները։ Վավժիկը նշել է, որ Վարշավայի դիրքորոշումը կիսում են նաև Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Չեխիան և Սլովակիան։ Նա հավելել է, որ Լեհաստանն արդեն մի քանի ամիս է, ինչ զբոսաշրջային վիզաներ չի տրամադրում ռուսներին։

Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսն այսօր նաև կոչ է արել վերանայել արդեն տրված կացության թույլտվությունները և վիզաները նրանց համար, ովքեր աջակցում են Ուկրաինա ռուսական ներխուժմանը:

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը կարծում է, որ ռուսաստանցիներին շենգենյան վիզաների տրամադրման հնարավոր արգելքը կարող է հանգեցնել Ռուսաստանում անկարգությունների։

XS
SM
MD
LG