Մատչելիության հղումներ

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ


«Սուրմալու» առևտրի կենտրոնում այսօր տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ` երկու հոդվածի (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և (դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի տեղեկացմամբ` ներկա պահի դրությամբ պայթյունի պատճառները դեռևս պարզված չեն, քննության առարկա են դառնալու հնարավոր բոլոր վարկածները։

Պայթյունի հետևանքով, ըստ այս պահին առկա պաշտոնապես հաստատված տվյալների, արձանագրվել է 3 անձի մահ։

Դեպքի վայրում շարունակվում են հրդեհաշիջման և փնտրողա-որոնողական աշխատանքները:

XS
SM
MD
LG