Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը նախօրեին հայտնել է, որ Թուրքիան և Ռուսաստանը համաձայնության են եկել ռուսական գազի դիմաց ռուբլիով վճարելու սկզբունքների շուրջ։
Այդ հարցը քննարկվել էր Սոչիում նախորդ շաբաթ կայացած Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հանդիպմանը։
Թուրք նախարարն ասել է, որ ռուբլիով վճարումները երկու երկրների միջև առևտրային կապերն ընդլայնելու ջանքերի մի մասն է։ Գազի մատակարարման ժամկետներն ու գինը որոշվելու է մոտ ապագայում։
Երկու երկրները նաև քննարկում են տրանսպորտային վճարումները թուրքական լիրայով կատարելու հնարավորությունը։
Թուրքիան և Ռուսաստանը տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզ են ստորագրել՝ նպատակ հետապնդելով տարեկան ապրանքաշրջանառությունը հասցնել 100 միլիարդ դոլարի։