Ղրղըզստանը և Ռուսաստանը որոշել են միմյանց միջև առևտուրը կատարել ռուսական ռուբլիով, բացառությամբ վառելիքի և քսայուղերի, որոնք հաշվարկվում են ամերիկյան դոլարով։ Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Ղրղըզստանի էկոնոմիկայի և առևտրի նախարար Դանիյար Ամանգելդիևը։
Նա նշել է, որ պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի հետ առևտրային հաշվարկների խնդիրներ են առաջացել, ուստի Ղրղըզստանը որոշել է հաշվարկների համար օգտագործել ռուբլին։