Մատչելիության հղումներ

Իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել, Արցախում մասնակի զորահավաքի մասնակիցները զորացրվել են


Օգոստոսի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

Հրադադարի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել, նշում է Պաշտպանության բանակը՝ շեշտելով՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են քայլեր ձեռնարկվել՝ իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։

Շփման գծում իրավիճակը լարված է օգոստոսի 1-ից։ Օգոստոսի 3-ին արդեն ՊԲ-ն հայտնեց, որ ադրբեջանական կողմը կիրառել է ականանետեր, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ: Օրվա ավարտին հայկական կողմը հայտնեց երկու զոհի, 19 վիրավորի, ադրբեջանականը՝ մեկ զոհի մասին: Վերջին օրերին, չնայած պահպանվող լարվածությանն, իրավիճակը հարաբերականորեն կայուն է։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրամանագիր է ստորագրել 2022-ի օգոստոսի 3-ին հայտարարված մասնակի զորահավաքի շրջանակներում զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիներին զորացրելու մասին:

XS
SM
MD
LG