Այսօր Սոչիում կհանդիպեն Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները։ Կրեմլի փոխանցմամբ, Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը կքննարկեն Ուկրաինայի և Սիրիայի հակամարտությունները, երկկողմ տնտեսական համագործակցությունն, այդ թվում՝ էներգետիկ նախագծերը, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ երկու առաջնորդների հանդիպման օրակարգում է նաև ղարաբաղյան հակամարտությունը։
«Չի կարելի բացառել, որ նախագահները մտքեր կփոխանակեն [ղարաբաղյան հակամարտության] սրման կապակցությամբ», - ասել է Պեսկովը և հավելել, որ ռուսական կողմը «ուշադիր հետևում է, և, բնականաբար, անհանգստացած է իրավիճակի սրման կապակցությամբ»։