Մատչելիության հղումներ

Օգոստոսի 5-ին Սոչիում հանդիպելու են Պուտինն ու Էրդողանը


Օգոստոսի 5-ին Սոչիում հանդիպելու են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը։ Երկու նախագահների աշխատակազմերի ներկայացուցիչները հաստատել են նախատեսված հանդիպումը։ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո սա կլինի նրանց երկրորդ հանդիպումը։

Էրդողանը փորձում է օգտագործել իր ջերմ հարաբերությունները Մոսկվայի և Կիևի հետ՝ բանակցությունների միջոցով պատերազմը դադարեցնելու համար։

Թուրքիան առանցքային նշանակություն ունեցավ ուկրաինական նավահանգիստներից ցորենի արտահանման համաձայնագիրը ստորագրելու գործում։

Սոչիում կայանալիք հանդիպման օրակարգային հարցերի մասին դեռևս հաղորդագրություններ չկան, բաց ակնկալվում է, որ Ուկրաինայից բացի, կքննարկվի նաև Սիրիայի հարցը, որտեղ Էրդողանը սպառնում է ռազմական նոր գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում ապրող քրդերի դեմ։

Ռուսաստանն ու Իրանը Սիրիայում աջակցում են այդ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադին, իսկ Թուրքիան՝ նրա դեմ պայքարող զինված ընդդիմությանը։

Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահները վերջերս հանդիպում ունեցան Թեհրանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG