Կրեմլում չեն բացառում, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կարող են հեռախոսազրույց անցկացնել:
Այդպես նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է նման զրույց, հաշվի առնելով, որ վերջերս Ռուսաստանի նախագահը հեռախոսով զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Տվյալ պահին նախագահի աշխատանքային օրակարգում նման հեռախոսազրույց չի ծրագրվում, բայց անհրաժեշտության դեպքում, անշուշտ, այդ շփումը կարելի է շատ արագ կազմակերպել», - ասել է խոսնակը:
Նա չի բացառել նաև, որ վաղը Սոչիում նախատեսված Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ընթացքում կարող է անդրադարձ լինել Լեռնային Ղարաբաղում վերջին օրերին սրված իրավիճակին:
«Չի կարելի բացառել, որ նախագահները մտքեր կփոխանակեն դրա վերաբերյալ»,- ասել է Դմիտրի Պեսկովը: