Մատչելիության հղումներ

«Մանդատներից զրկելու շանտաժով չեն կարող մեզ ներքաշել դավադրության մեջ». Սաղաթելյան


Եթե ընդդիմությունը գնա խորհրդարան, ապա գնալու է իր այն օրակարգով, որը «ձևավորել է մեր ժողովուրդը այս հրապարակում», հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը այսօր հանրահավաքի ժամանակ: Նա սուտ որակեց լուրերը, թե իրենց պատգամավորները պատրաստվում են աշնանը վերադառնալ Ազգային ժողով:

Իսկ օրակարգը, որով կարող են վերադառնալ, սա է. «Այդ օրակարգը հստակ է` Նիկոլի հեռացում, Հայաստանին, Արցախին ուղղված սպառնալիքների դեմ պայքար, Հայաստանի ու Արցախի կենսական հարցերի լուծման մեր նախաձեռնություններ: Ազգային ժողովում մեծամասնություն կազմող խմբակը մանդատներից զրկելու շանտաժով չի կարող մեզ ներքաշել իր հայրենադավ և ապազգային դավադրության մեջ», - շեշտեց «Դիմադրության» շարժման առաջնորդներից Սաղաթելյանը` հավելելով, որ իրենց փողոցային պայքարն այլընտրանք չունի:

Ընդդիմադիրներին պատգամավորական մանդատներից զրկելու հարցով իշխանությունը Սահմանադրական դատարան չդիմեց։ Սակայն, իշխանական պատգամավորներից Արթուր Հովհաննիսյանը շեշտել էր` եթե ընդդիմությունը շարունակի այս պահվածքը նաև աշնանը, հնարավոր է «ավելի խիստ վերաբերվեն»:

XS
SM
MD
LG