Մատչելիության հղումներ

ԿԳՄՍՆ-ը դիմել է իրավապահներին՝ Հատիս լեռան գագաթին հողային աշխատանքները կասեցնելու համար


Հատիս լեռը, արխիվ
Հատիս լեռը, արխիվ

ԿԳՄՍ նախարարությունը դիմել է իրավապահներին՝ Հատիս լեռան գագաթին հողային աշխատանքները կասեցնելու համար, հայտնում է նախարարության խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը։ Ոստիկանությունից այլ մանրամասներ չեն հաղորդում։

Տասն օր առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտնեց լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը սկսելու մասին, հիմնարկեքի արարողություն եղավ։

Ինչին հետևեց նախ ԿԳՄՍ, ապա նաև շրջակա միջավայրի նախարարությունների հայտարարությունները, թե շինարարությունը կասեցվել է։ Գերատեսչությունների այս հայտարարություններից հետո, սակայն, լեռան տարածքում շինարարական աշխատանքները շարունակվում էին:

«Քրիստոսի արձանի «շինարարությունը մեկնարկելու է պատկան մարմինների դրական եզրակացություններից հետո միայն, այժմ իրականացվում են ճանապարհների, հոսանքի, գազի, ջրի գծերի անցկացման աշխատանքներ», - ավել վաղ հայտնել էր «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը։

ԿԳՄՍ նախարարության խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը պարզաբանեց՝ իրենց դիմումը վերաբերում է լեռան գագաթի վրա աշխատանքներին, այլ ոչ լանջերին տարվող աշխատանքներին։

XS
SM
MD
LG