Ապացույցները ցույց են տալիս, որ ռուսական օդուժը դիտավորյալ հարվածների թիրախ է դարձրել Մարիուպոլ քաղաքի թատրոնը, որն օգտագործվում էր որպես ապաստարան, ասվում է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության հինգշաբթի օրը հրապարակված զեկույցում:
Զեկույցում հարձակումը որակվել է որպես ռազմական հանցագործություն:
Մարտի 16-ի ավիահարվածի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել: Amnesty International-ը հարցազրույց է վերցրել 52 փրկվածներից և վկաներից, որոնցից մոտ կեսը եղել են կա՛մ թատրոնում, կա՛մ մոտակայքում: Արբանյակային պատկերների միջոցով պարզվել է, որ այդ օրն առավոտից երկինքը բավականաչափ պարզ է եղել, որպեսզի ցանկացած օդաչու տեսնի «ԵՐԵԽԱՆԵՐ» բառը՝ գրված կիրիլիցայով և մեծ տառերով շենքի առջևի և հետևի մասերում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է իր առնչությունը Մարիուպոլի դրամատիկական թատրոնի վրա ավիահարվածին: «Մարտի 16-ի կեսօրից հետո ռուսական ավիացիան Մարիուպոլ քաղաքում ցամաքային թիրախներին հարվածներ հասցնելու հետ կապված որևէ խնդիր չի իրականացրել», - հայտնել էին ՌԴ ռազմական գերատեսչությունից։