Չորեքշաբթի օրը Մադրիդում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Շվեդիան և Ֆինլանդիան դաշինքին միանալու պաշտոնական հրավեր են ստացել։
«Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը կբարձրացնի [դաշինքի անդամների] անվտանգությունը, կամրապնդի ՆԱՏՕ-ն և եվրաատլանտյան տարածաշրջանը կդարձնի ավելի անվտանգ»,- ասվում է կառույցի հայտարարության մեջ։
Երեքշաբթի Մադրիդում կայացած բանակցություններից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, որը շաբաթներ շարունակ սպառնում էր արգելափակել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը դաշինքին` սկանդինավյան երկու երկրին մեղադրելով ահաբեկիչներին աջակցելու մեջ, ի վերջո համաձայնել է չկիրառել վետոյի իր իրավունքը։ Երեք երկրների միջև հուշագիր է ստորագրվել, որով Ստոկհոլմն ու Հելսինկին պարտավորվել են կատարել Անկարայի պահանջները։