Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչների հետ համաժողով կանցկացնի՝ հյուսիսեվրոպական այս երկու պետությունների անդամակցության հարցը քննարկելու նպատակով։ Այս մասին կիրակի երեկոյան հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։
Նա նշել է, որ Անկարան այդ հանդիպմանը կմասնակցի նախագահի մակարդակով։ Թուրքիայի նախագահի խոսնակի պնդմամբ՝ քառակողմ հանդիպման նախաձեռնողը Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարն է։