Մատչելիության հղումներ

Բլինքենը և Չավուշօղլուն քննարկել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին և Ուկրաինային առնչվող հարցեր


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույցում քննարկել են ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը նախատեսված է հունիսի 29-30-ը Մադրիդում: Ակնկալվում է, որ կքննարկվի մայիսի 18-ին անդամակցության հայտ ներկայացրած Ֆինլանդիայի և Շվեդիայի դաշինքին միանալու հարցը։ Թուրքիան ներկայումս արգելափակում է այդ դիմումների քննարկումը։ Անկարան պահանջներ ունի այդ երկրներից, մասնավորապես, մեղադրում է ահաբեկիչներին աջակցելու մեջ։

Պետքարտուղարությունը նշել է, որ Բլինքենն ու Չավուշօղլուն զրույցի ընթացքում քննարկել են նաև «Ուկրաինային շարունակական աջակցությունը»։

XS
SM
MD
LG