Մատչելիության հղումներ

Լավրովն Արևմուտքին համեմատել է ԽՍՀՄ-ի դեմ պատերազմ սկսած Հիտլերի հետ


Ուկրաինա ներխուժած ու պատերազմ սկսած Ռուսաստանը շարունակում է մեղադրել Արևմուտքին իր դեմ պայքարելու համար, օգտագործելով աներևակայելի համեմատություններ։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր Բաքվում ասել է, որ երբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, Հիտլերը իր դրոշի ներքո հավաքել էր եվրոպական երկրների մեծ մասը՝ ԽՍՀՄ-ի դեմ պատերազմի համար։ «Հիմա նույնպես Եվրամիությունը ՆԱՏՕ-ի հետ հավաքել են ժամանակակից կոալիցիա Ռուսաստանի դեմ պայքարի, մեծ հաշվով պատերազմի համար», - հայտարարել է Լավրովը։

Վերջերս ՌԴ արտգործնախարարը խոսել էր նաև Հիտլերի հրեական արմատներ ունենալու վարկածի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG