Մատչելիության հղումներ

ՌԴ-ից գազի մատակարարումների կրճատման ֆոնին Գերմանիայում սահմանվել է երկրորդ աստիճանի վթարային պլան


Ռուսաստանից գազի մատակարարումների կրճատման ֆոնին Գերմանիայում սահմանվել է երկրորդ աստիճանի վթարային պլան։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը։

Վթարային պլանի առաջին աստիճանը՝ վաղ նախազգուշացման ռեժիմը, հայտարարվել է մարտի վերջին՝ Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից հետո։ Տագնապային ռեժիմի երկրորդ մակարդակն ակտիվանում է գազի մատակարարման ընդհատման կամ գազի չափազանց մեծ պահանջարկի դեպքում: Միաժամանակ, այս փուլում ենթադրվում է, որ շուկան ի վիճակի է ինքնուրույն հաղթահարել այդ խնդիրները՝ առանց ոչ շուկայական բնույթի միջոցներ ձեռնարկելու։

Արդեն մեկ տարի է, ինչ Ռուսաստանը աստիճանաբար կրճատում է գազի մատակարարումները ԵՄ, սակայն այս շաբաթ դրանք իջել են տասնամյակների ընթացքում աննախադեպ մակարդակի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG