Մատչելիության հղումներ

«Պաշտպանվում ենք, դիմադրում ենք, ամեն ինչ նորմալ է». Ուկրաինայի ԶՈՒ հայ սպա


Ուկրաինայի արևելյան ճակատում՝ Դոնբասում, ծանր մարտեր են ընթանում, դրանք շատ թեժ են: «Դե մենք, բնականաբար, պաշտպանվում ենք, իրենք՝ միշտ հարձակվում՝ ականանետներով, տանկերով, ուղղաթիռներով, անընդհատ ռմբակոծում են», - «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման եթերում ասաց Ուկրաինայի զինված ուժերի սպա, վաշտի հրամանատար Կարեն Սահաթճյանը: «Բայց դե ոչինչ, պաշտպանվում ենք, դիմադրում ենք, ամեն ինչ նորմալ է», - հավելեց սպան:

Հարցին՝ ի՞նչ է իրեն մղում մասնակցել այդ պատերազմին, Սահաթճյանն արձագանքեց. - «Ինձ մղում է մի բան՝ որովհետև ես այստեղ աշխատում եմ, իմ երեխեքը այստեղ են ծնվել, որ մի օր քնիցդ արթնանում ես ու տեսնում ես՝ հարձակվել են քո տան վրա՝ մեր տնից ընդամենը 7-8 կմ հեռավորության վրա էին արդեն: Չեմ ուզեցել փախչեմ, մնացել եմ: Հետո Բուչա երբ որ գնացի տեսա այդքան զոհ, այդքան թալանվածություն, այդ ամեն ինչը տեսա, դրանից հետո... Իմ երեխեքի ու մնացած իմ ընկերների համար, ես չեմ կարող թողնել փախչել»:

«Սկզբից շատ դժվար էր, որովհետև, ճիշտ է, զորք ունեինք, բայց ոչ ոք պատրաստ չէր, ոչ ոք չէր պատկերացնում, որ կարող են այդպես հարձակվել ու հասնել... իրենք արդեն մտել էին Կիևի մեջ, ժողովուրդը պանիկայի մեջ էր, հետո մի պահ բոլորը ոնց որ փախչեին՝ Կիևից դեպի Լվով, այդ կողմ, բայց հետո ոնց որ մարդկանց մեջ բարձրացավ այդ ոգին, ու սկսեցին համախմբվելը՝ արդեն «մոլոտովյան կոկտեյլ» էին սարքում մարդիկ, որսորդական հրացաններով, դանակներով՝ այդպես սկսել ենք ամեն ինչով, նոր հասել ենք նրան, որ զենք-զինամթերք ենք ստացել», - պատմեց Սահաթճյանն ի պատասխան Ուկրաինային Արևմուտքի ուղարկած արդիական սպառազինության նշանակության մասին հարցի:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG