Մատչելիության հղումներ

Եվրամիությունն այսօր Ալիևին ասաց՝ հերիք է մեզ մի բան ասես, քո երկրում՝ այլ. Հովսեփ Խուրշուդյան


«Ազատության» տաղավարում «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանն է։

Խուրշուդյան. - Միանշանակ շատ դրական է, որ արձագանքել է մամլո խոսնակը, հատուկ նշում է, որ Շարլ Միշելի նախորդ հայտարարությունը թերևս տարընթերցումների տեղիք է տվել նաև մեզ համար, որովհետև էնտեղ նշած չէ Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը, որը այս մեկում նշվեց արդեն։ Եվ այլ նաև խնդիրներ, որը որ Ալիևը մեկնաբանում էր, որ միջազգային հանրությունը այլևս իր հետ համակարծիք է, համարյա որ Արցախի խնդիր այլևս չկա, որ Զանգեզուրի միջանցք պետք է բացվի և այլն։ Եվ էստեղ շատ լավ է, որ Շարլ Միշելը իր խոսնակի շուրթերով ասում է, որ որևէ միջանցքային տրամաբանություն, այսինքն՝ արտատարածքային ինչ-որ հավակնություններ երկու կողմն էլ չունեն։ Հայաստանը, պարզ է, չուներ, իսկ Ադրբեջանը ուներ և ասեց, որ պայմանավորվել են, որ չի լինելու։ Այսինքն՝ Ալիևին հիշեցնում են, որ հերիք է մի բան էստեղ ասես, գնաս քո ժողովրդի առաջ, նաև միջազգային դիտորդների առաջ ուրիշ բան ասես։ Էնպես որ, լավ է դա, կարևոր է, որովհետև այսպիսի բաներից է կախված նաև հետագա ընթացքը բանակցությունների։ Նաև շատ կարևոր է մի այլ դրվագ, որին թերևս քչերն են ուշադրություն դարձնում, ավելի շեշտադրվում է էդ երկրորդ մասը, որ ոչ մի միջանցք չի լինելու, և որ Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը այսուհետ կլինի նաև որպես պատիժ Ալիևին, որ էն անգամ զիջեցինք, շատ խնդրեցիր, որ չասենք Լեռնային Ղարաբաղ, ասենք Ղարաբաղ, և դու ավելի լկտիացար, և էս անգամ նշվում է արդեն։ Բայց ամենակարևորը, որ ասվում է, որ այսուհետ պետք է քննարկվի, այսինքն՝ հասցեագրվի պատճառները կոնֆլիկտի, ընդ որում՝ առաջին Արցախյան պատերազմի պատճառները։ Իսկ դա մեր համար առանցքային և կարևորագույն փոփոխություն է միջազգային ընդհանրապես դիսկուրսի։ Երբևէ նման բան չի քննարկվել, և դա պրոբլեմ է եղել մեզ համար, որովհետև դրա հիման վրա, որ չի քննարկվել, Ալիևը ասել է, որ համարյա մեր վրա հարձակվել են, մեզանից տարածքներ են գրավել... և դա տարածքային վեճ է։ Բայց երբ որ ասվում է՝ մի րոպե, պատճառներ են եղել, նույնիսկ առաջին Արցախյան պատերազմի պատճառներ են եղել, և էդ պատճառները պետք է հասկանալ, պետք է վերհանել և քննարկել, դա մեր համար շահեկան է, որովհետև հո օդից չառաջացա՞վ էդ կոնֆլիկտը։

«Ազատություն». - Դուք նկատի ունեք, որ Երևանը անընդհատ շեշտադրում է արցախահայերի իրավունքներ։ Հետ գնալով՝ պիտի էստեղի՞ց սկսեն։

Խուրշուդյան. - Միանշանակ։ Եվ դա շատ կարևոր է՝ Սումգաիթից սկսել։

«Ազատություն». - Բայց այնցյալում նաև ժողովուրդների համերաշխ համակեցություն է եղել, ինչը Ալիևը հիշատակում է, ասում է՝ եկեք, Ադրբեջանի կազմում ապրեք խաղաղ։

Խուրշուդյան. - Միշելը ասում է ՝ հլը բացեք տեսնենք եղե՞լ ա էդ համակեցությունը... Կարո՞ղ ա չի եղել, դրա համար կոնֆլիկտ է առաջացել և նույնիսկ պատերազմ է առաջացել։ Էդ է հարցադրումը։ Եվ շատ կարևոր է, որ էդ դիսկուրսն է մտնում շրջանառության մեջ։ Որովհետև դա սուտ է, չի եղել էդ համակեցությունը։ Նույնիսկ Սովետական Միության հռչակված ինտերնացիոնալիզմի պայմաններում Նախիջևանում հինգ տոկոս հայ մնաց քսանհինգ տոկոսից, Արցախում իննսունհինգ տոկոսից յոթանասունհինգ տոկոս մնաց։ Ո՞նց ստացվեց։

«Ազատություն». - Նաև ասում է, որ Միշելի հայտարարությունը չպետք է մեկնաբանվի որպես աջակցություն քննարկումների որևէ կանխորոշված ելքի, էլի շեշտադրում է բոլոր բնակչությունների իրավունքներն ու անվտանգությունը։

Խուրշուդյան. - Բոլոր ժողովուրդների իրավունքները դա նորություն չի, Հայաստանի իշխանություններն էլ մի անգամ չեն հայտարարել, որ կոնֆլիկտը պետք է լուծվի բոլոր ժողովուրդների, այդ թվում Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի ժողովուրդների շահերին համապատասխան։ Ոչ մեկ չի ասում, որ Ադրբեջանի ժողովրդի շահերը պետք է ոտնահարվեն։ Բայց որո՞նք են էդ շահերը, գերիշխել Արցախի ժողովրդի հանդե՞պ, ստիպել, որ Արցախի ժողովուրդը հեռանա՞ այդ տարածքներից, էթնիկ զտո՞ւմ անեն։

«Ազատություն». - Կամ իրենք վերադառնան...

Խուրշուդյան. - Է, թող վերադառնան։ Արդեն վերադառնում են, ո՞վ է իրենց ձեռքը բռնել։ Ջաբրաիլում հիմա ադրբեջանցիները գյուղեր են կառուցում։ Ադրբեջանը ինտենսիվ կերպով գյուղեր է կառուցում, որպեսզի մարդիկ վերադառնան։

«Ազատություն». - Ջաբրաիլը ԼՂԻՄ չէ։

Խուրշուդյան. - ԼՂԻՄ-ի հարցը պետք է առանձին լուծվի։ Եթե էնտեղ թույլատրվում է ադրբեջանցիների վերադարձը, օրինակ, Շուշի, էլ չեմ ասում Հադրութ, որովհետև Հադրութում երբեք ադրբեջանցի չի եղել, դա էթնիկ զտման շարունակությունը կլինի։ Այսինքն՝ հայերի տներ բերեն բնակեցնեն ադրբեջանցիներին։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG