Միացյալ Նահանգների Սենատը հավանություն տվեց Ուկրաինային 40 միլիարդ դոլարի ռազմական և տնտեսական օգնության նոր փաթեթին։ Ակնկալվում է, որ փաստաթուղթը շուտով կստորագրի նախագահ Ջո Բայդենը։
Այդպիսով, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից՝ փետրվարի 24-ից ի վեր Կիևին ամերիկյան օգնության ընդհանուր ծավալը կգերազանցի 50 միլիարդ դոլարը։
Օրինագիծը նախատեսում է 24 միլիարդ դոլարի հատկացում զենքի, ռազմական տեխնիկայի ձեռքբերման, ուկրաինական բանակի ֆինանսավորման համար։ Մնացած միջոցները նախատեսված են տնտեսական աջակցության, հումանիտար խնդիրների լուծման համար։
Նախօրեին Մեծ յոթնյակի երկրները ևս որոշեցին 18,4 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցություն հատկացնել Ուկրաինային, իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարեց Կիևին 1,3 միլիարդ ֆունտ ստերլինգ լրացուցիչ ռազմական օգնության փաթեթի մասին: