Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը ևս 100 մլն դոլարի զինտեխնիկա է տրամադրում Կիևին


Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբի, արխիվ
Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբի, արխիվ

Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 100 միլիոն դոլար արժողությամբ ռազմական տեխնիկա տրամադրելու մասին՝ ի հավելումն հինգշաբթի օրը Կոնգրեսի կողմից հաստատված 40 միլիարդ դոլարի օգնության:

Նոր փաթեթը ներառում է 18 հաուբից և հակահրետանային ռադիոտեղորոշիչ համակարգեր։

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ զինտեխնիկան հասանելի կլինի ուկրաինական զորքերին «շատ, շատ շուտով»:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կշարունակի խորհրդակցել Ուկրաինայի հետ, ինչպես հաճախ է անում ներխուժումից հետո, տեխնիկայի կարիքների վերաբերյալ:

XS
SM
MD
LG