Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Ֆինլանդիայի նախագահները՝ քննարկելով ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի պլաններն ու Ուկրաինայի իրավիճակը։
Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Վլադիմիր Պուտինն ասել, որ Ֆինլանդիայի կողմից ռազմական չեզոքության ավանդական քաղաքականությունից հրաժարվելը սխալ կլինի, քանի որ Ֆինլանդիայի անվտանգության որևէ սպառնալիք գոյություն չունի։ «Արտաքին քաղաքականության կուրսի նման փոփոխությունը կարող է բացասաբար ազդել ռուս-ֆիննական հարաբերությունների վրա», - զգուշացրել է Պուտինը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյին։
Ուկրաինայի իրավիճակի հետ կապված Պուտինն անդրադարձել է բանակցային գործընթացին և մեղադրել Ուկրաինային, ասելով, թե Կիևը գործնականում դադարեցրել է բանակցությունները։ Պուտինի խոսքերով՝ լուրջ և կառուցողական երկխոսության համար Կիևը շահագրգռվածություն չի ցուցաբերում։