Անցած գիշերվանից Ռուսաստանը դադարեցրել է էլեկտրամատակարարումը Ֆինլանդիա։ Ռուսական կողմը պնդում է, որ դա կապված է վճարումների խնդիրների հետ։
Ֆիննական էլցանցի Fingrid ընկերությունը հայտնել է, որ ապրիլի 24-ից մեկ երրորդով կրճատվել է Ռուսաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը՝ կապված միջազգային իրավիճակի փոփոխության հետ։
Ֆինլանդիան պատրաստվում է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն այսօր ասել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին «ռազմավարական փոփոխություն» կլինի, որը Ռուսաստանի կողմից չի կարող մնալ առանց քաղաքական արձագանքի։