Մատչելիության հղումներ

Ֆրանկֆուրտում ձերբակալվել, ապա ազատ է արձակվել Իրանի միջուկային ծրագրի բանակցություններում ԵՄ ներկայացուցիչը


Ֆրանկֆուրտի օդանավակայանը, արխիվ
Ֆրանկֆուրտի օդանավակայանը, արխիվ

Ֆրանկֆուրտի օդանավակայանում կարճ ժամանակով ձերբակալվել է Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցություններում Եվրամիության ներկայացուցիչ Էնրիկե Մորան։

«Ձերբակալվել եմ գերմանական ոստիկանության կողմից Ֆրանկֆուրտի օդանավակայանում՝ Թեհրանից Բրյուսել ճանապարհին։ Ոչ մի բացատրություն։ ԵՄ պաշտոնյա՝ պաշտոնական այցի ժամանակ՝ իսպանական դիվանագիտական անձնագրով։ Անձնագիրս և հեռախոսներս վերցրել են», - Թվիթերում գրել էր Եվրամիության բանագնացը։

Միառժամանակ անց նա տեղեկացրել է, որ իրեն ազատ են արձակել, ընդ որում, այդպես էլ չպարզաբանելով, թե որն էր ձերբակալության պատճառը։

Մորան տեղի ունեցածը գնահատել է «Վիեննայի կոնվենցիաների խախտում»։

Եվրամիության բանագնացը, որը առանցքային միջնորդական դեր է խաղում ԱՄՆ-ի և Իրանի միջև Վիեննայում մեկ տարի շարունակվող բանակցությունների ընթացքում, չորեքշաբթի օրը Թեհրան էր ժամանել իրանցի պաշտոնյաների հետ քննարկումները շարունակելու նպատակով

XS
SM
MD
LG