Առավոտյան ժամը 10։30-ի սահմաններում Երևանի Պետական բժշկական համալսարանի հարակից տարածքից ոստիկանները բերման ենթարկեցին մի խումբ ցուցարարների։
Ընդդիմադիր պատգամավորների պնդմամբ՝ իրենք մինչ այդ իրավապահների հետ համագործակցելով պարզապես երթ էին իրականացնում։
Այժմ մայրաքաղաքի կենտրոնի փողոցներով Հանրապետական կուսակցության լիդերների գլխավորությամբ ևս մեկ երթ է անցկացվում։
Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը ապրիլի վերջից բողոքի ակցիաներ է իրականացնում իշխանափոխության պահանջով, մայիսի 1-ի հանրահավաքում հայտարարվեց այս շաբաթ անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Մի քանի օր է՝ դրանք տեղի են ունենում։ Ընդդիմությունը չորեքշաբթի երեկոյան հայտարարեց, որ այսօր առավոտից կշարունակեն անհնազանդության ակցիաները։