Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը փողոցային ակցիաներ է սկսում՝ գործող իշխանություններին հեռացնելու նպատակով


«Հայաստան» խմբակցությունն այսօրվանից փողոցային ակցիաներ է սկսել՝ գործող իշխանություններին հեռացնելու նպատակով։ Ընդդիմադիրներն առավոտյան «Զարթնիր Լաո» կարգախոսով Տավուշի մարզի Իջևան քաղաքից քայլերթ են սկսել դեպի Երևան։

Լեռնային Ղարաբաղի հարցում իշխանություններին անհարկի զիջումների համար մեղադրող ընդդիմադիրները պնդում են՝ Հայաստանն այժմ կանգնած է ոչ միայն նոր զիջումների այլև պետականության կորստի վտանգի առջև. «Սա քաղաքական պայքար չէ զուտ դասական իմաստով, որ ընտրություններ են սպասվում, դուրս ենք եկել ընտրարշավ` մեր լավ կողմերը հանրությանը ներկայացնելու: Սա, ինչպես մի անգամ խորհրդարանում Ասպրամ Կրպեյանը ձևակերպեց չՀայաստանի և Հայաստանի պայքարի է: Հիմա սենց նայում եմ՝ գետեր, գետակներ տարբեր ակունքներից դուրս են եկել, գալու են ինչ-որ տեղ միավորվեն և դառնան վաղվա արժանապատիվ Հայաստանի ծովը»:

Իջևանից մեկնարկած քայլերթը առաջնորդում են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Նազարյանն ու Ասպրամ Կրպեյանը: Նազարյանն ասում է ՝ այս ակցիայով փորձում են մարդկանց թմբիրից հանել. «Մեր երթով մենք հանրությանը ուզում ենq, էն հատվածին, որ դեռ թմբիրի մեջ է, չի գիտակցում՝ ինչ է կատարվում, իրենց օգնենք, որ տեսնենք իրականությունը, այն վտանգները, որ այսօր Հայաստանը դրա մեջ է»:

Այս քայլերթին զուգահեռ ընդդիմադիրները մայրաքաղաքում իրազեկման ակցիաներ, ցույցեր են անցկացնում, փողոցներ փակում։ «Հայաստան» խմբակցությունը առաջիկայում քայլերթեր է սկսելու այլ մարզերից ևս։

Տավուշից ոտքով Երևան ճամփա բռնած պատգամավորն ասում է ՝ հստակ ժամկետ, թե երբ կհասնեն մայրաքաղաք չկա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակիցը նույնպես իշխանությունների հեռացումն է պահանջում. «Այն նպատակը, որը դրեցինք առաջին փուլով, որ մարդկանց փորձենք արթնացնել, մարդկանց հասցնենք, թե ինչ վտանգների առջև է կանգնած մեր հայրենիքը, կարծում եմ, որ մենք գրեթե 100 տոկոսով այդ խնդիրը լուծել ենք և հիմա երկրորդ փուլով պետք է շարունակենք մեր շուրջօրյա իրազեկման ակցիաները, որպեսզի մարդկանց ավելի լայն շերտեր, որոնք իրենց տներում, աշխատավայրերում խոսում են, որ այս իշխանությունները երկիրը տանում են կործանման և այլն, այդ ամենը դուրս գա փողոց»:

Վանեցյանը ողջունում է իր ընդդիմադիր գործընկերների փողոց դուրս գալու նախաձեռնությունը։ «Պատիվ ունեմ»-ի ղեկավարն ասում է՝ իշխանությունների դեմ ապակենտրոն և ցանցային պայքարը այս փուլում ամենաարդյունավետն է:

«Ինչ-որ մի կետում անպայման ինչ-որ մի օր այդ բոլոր հատվելու են, որովհետև բոլորի նպատակը մեկն է և նպատակը հանուն մեր երկրի, հանուն անվտանգ Հայաստանի, հանուն անվտանգ Արցախի և հանուն Հայաստանում և Արցախում արժանապատիվ ապրող քաղաքացու համար է: Միջանկյալ միջոց, մենք կարծում ենք, որ առանց իշխանափոխության այդ նպատակին չենք հասնելու», - նշեց Վանեցյանը:

«Պատիվ Ունեմ» խմբակցության ղեկավարն այսօր էլ շարունակում էր նստացույցն «Ազատության» հրապարակում։

Ընդդիմությունը փողոցային ակցիաներ է սկսում՝ գործող իշխանություններին հեռացնելու նպատակով
please wait

No media source currently available

0:00 0:04:15 0:00

XS
SM
MD
LG