Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 3-ով, բուժվածներինը՝ 10-ով


Երևանի փողոցներում արդեն շաբաթներ խիստ հազվադեպ կարելի է տեսնել դիմակներով քաղաքացիների
Երևանի փողոցներում արդեն շաբաթներ խիստ հազվադեպ կարելի է տեսնել դիմակներով քաղաքացիների

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 3-ով՝ հասնելով 422 հազար 825-ի, հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 10-ով և հասել 410 հազար 558-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2925 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 35 հազար 104-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 622 է:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 1962 մարդ։

XS
SM
MD
LG