Մարիուպոլում «Ազովստալ» գործարանի տարածքում շրջափակված ուկրաինական «Ազով» գումարտակը դրոնով նկարահանված տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, որ պաշարված քաղաքում մարտերը շարունակվում են։
«Ազով»-ի Տելեգրամի էջում տեղադրված հայտարարությունում ասված է, որ հակագրոհ է ձեռնարկվել ռուսական ուժերի դեմ։
Անկախ աղբյուրներից այդ տեղեկատվությունը հնարավոր չէ ճշտել։
Ծայրահեղ ազգայնական համարվող «Ազով» գումարտակը ձևավորվել է 2014 թվականին՝ Անդրեյ Բիլեցկիի գլխավորությամբ։ Այնուհետև այն միացել է Ուկրաինայի Ազգային գվարդիային։ Գումարտակի մարտիկների մեծ մասը Բիլեցկիի «Ազգային կորպուս» ծայրահեղ աջակողմյան քաղաքական խմբի անդամներ են։