Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Կիևին և Մոսկվային առաջարկում է բանակցել հումանիտար հարցերի շուրջ


Մարտական գործողությունների գոտուց տարհանվող ուկրաինացիներ, մարտ, 2022թ․
Մարտական գործողությունների գոտուց տարհանվող ուկրաինացիներ, մարտ, 2022թ․

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել է բանակցություններ վարել հումանիտար հարցերի, այդ թվում՝ հրադադարի և մարդասիրական միջանցքների բացման շուրջ։

Նա ասել է, որ Կիևը համաձայնել է իր առաջարկին։ Գրիֆիթսը մտադիր է այցելել Մոսկվա՝ քննարկելու այդ թեման Ռուսաստանի իշխանությունների հետ։

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել է, որ հումանիտար միջանցքներն այսօր չեն աշխատի։ Արդեն երրորդ օրն է, ինչ մարտական գործողությունների գոտիներից խաղաղ բնակիչների դուրս գալու համար փակ են մարդասիրական միջանցքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG