Մատչելիության հղումներ

Բլինքեն․ Չինաստանն ի վերջո պետք է ընտրություն կատարի


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը համոզմունք է հայտնել, որ Չինաստանն ի վերջո պետք է ընտրություն կատարի Ուկրաինայի շուրջ ներկայիս հակամարտությունում, քանի որ դա «ազդում է աշխարհում նրա հեղինակության վրա»։

Ելույթ ունենալով Միչիգանի համալսարանի կազմակերպած տեսակոնֆերանսի ժամանակ, Բլինքենը հիշեցրել է, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից առաջ Մոսկվան և Պեկինը համատեղ հայտարարություն էին տարածել՝ ընդգծելով, որ իրենց միջև բարեկամությունը «սահմաններ չունի»։ «Կարծում եմ՝ սա մի տեսակ փորձարկում է, թե որոնք են այժմ այդ սահմանները, քանի որ Չինաստանը դժվարին իրավիճակում է գտնվում», - ասել է ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը։

Հիշեցնելով՝ Չինաստանը բազմիցս հայտարարել է, որ իր քաղաքականությունը հիմնված է ՄԱԿ-ի Կանոնադրության և դրա հիմքում ընկած սկզբունքների վրա, Բլինքենն ընդգծել է՝ «այժմ այդ սկզբունքներին ձեռնոց է նետված» Ռուսաստանի կողմից Ուկրաինա զինված ներխուժման պատճառով։

XS
SM
MD
LG