Դոնեցկի շրջանի Կրամատորսկ քաղաքի երթաթուղային կայարանը հրթիռակոծվել է: Վերջին տվյալներով՝ զոհվել է առնվազն 39 մարդ, վիրավորվել՝ մոտ 100-ը:
Կրամատորսկը գտնվում է ուկրաինական ուժերի հսկողության տակ: Հրթիռակոծման պահին կայարանում հավաքված մեծ թվով խաղաղ բնակիչներ փորձել են գնացքներով հեռանալ քաղաքից:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկաթուղային կայարանին հարված է հասցվել «Տոչկա-Ու» հրթիռով: Նա պնդում է, որ հրթիռը ռուսներն են արձակել:
Դոնբասի անջատականները և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքում են մեղադրանքը և պնդում են, որ տեղի ունեցածն ուկրաինացիների կազմակերպած սադրանքն է: