Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը որոշել է արտաքսել 40 ռուսաստանցի դիվանագետներ: Այդ մարդիկ պետք է 5 օրվա ընթացքում լքեն Գերմանիայի տարածքը:
«Բուչայից ստացված լուսանկարները վկայում են ռուսաստանյան ղեկավարության և դրա պրոպագանդայով առաջնորդվողների աներևակայելի դաժանության մասին: Նրանց միավորում է ոչնչացման անսահման ձգտումը»,- Der Spiegel հանդեսին ասել է նախարար Աննալենա Բերբոկը:
Ավելի վաղ Լիտվան «ի պատասխան Ուկրաինայում ռուսական ագրեսիայի և վայրագությունների» Ռուսաստանի դեսպանին կարգադրել է հեռանալ Վիլնյուսից:
Բացի այդ, Լիտվայի արտգործնախարարությունը փակել է Ռուսաստանի հյուպատոսարանը Կլայպեդայում և Մոսկվայից հետ է կանչել դեսպանին: Դրանից հետո նման որոշում է ընդունել նաև Լատվիան:
Ֆրանսիան նույնպես հայտնել է ավելի քան երեք տասնյակ ռուսաստանցի դիվանագետների արտաքսելու մտադրության մասին: