Թեհրանը մտահոգված է, որ Մոսկվան կարող է վնասել միջուկային բանակցությունները՝ կապելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն այդ գործարքի հետ։
Օրեր առաջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր հայտարարել, որ Մոսկվան երաշխիքներ է փնտրում Վաշինգտոնից, որ «ԱՄՆ-ի ներկայիս պատժամիջոցները ոչ մի կերպ չեն վնասի Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցությանը, ազատ, լիարժեք առևտրի, տնտեսական և ներդրումների իրավունքին»։
Թեհրանն ավելի վաղ համաձայնել էր ՄԱԿ-ի միջուկային գործակալության հետ ճանապարհային քարտեզի շուրջ՝ վերականգնելու 2015-ին գերտերությունների հետ կնքված միջուկային համաձայնագիրը:
«Տպավորություն է, որ փոխելով իր դիրքորոշումը Վիեննայի բանակցություններում, Ռուսաստանը ցանկանում է ապահովել իր շահերն այլ վայրերում», - Reuters-ին ասել է իրանցի պաշտոնյան՝ ընգծելով, որ այդ քայլը կառուցողական չէ Վիեննայի միջուկային բանակցությունների համար։