Մատչելիության հղումներ

Human Rights Watch-ը Ուկրաինային կոչ է անում քննել ենթադրյալ ռազմական հանցագործությունները


Human Rights Watch-ը Ուկրաինային կոչ է անում հետաքննել ենթադրյալ ռազմական հանցագործությունները։

Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունը հաջորդում է շրջանառվող տեղեկություններին, տեսանյութերին, որոնց համաձայն՝ ուկրաինացի զինվորները խոշտանգում են գերության մեջ գտնվող ռուս զինվորներին։

Մարտի 27-ին համացանցում հայտնված մի տեսանյութում երևում է, թե ինչպես են ուկրաինական ուժերը բռնության ենթարկում գերեվարված ռուս զինծառայողներին՝ այդ թվում՝ կրակում նրանց ոտքերին։ Հաջորդ օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը «շատ լուրջ» է վերաբերվում մեղադրանքներին և կհետաքննի միջադեպը։

«Ուկրաինան պետք է ցույց տա, որ ի վիճակի է և ցանկանում է կանխել և պատժել միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումները», - հայտարարել է Human Rights Watch-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG