Մատչելիության հղումներ

Ռուս-ուկրաինական առցանց բանակցություններն այսօր վերսկսվում են


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ողջունում է Ստամբուլում հանդիպող ռուսական և ուկրաինական պատվիրակություններին, 29-ը մարտի, 2022թ․
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ողջունում է Ստամբուլում հանդիպող ռուսական և ուկրաինական պատվիրակություններին, 29-ը մարտի, 2022թ․

Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև առցանց բանակցությունները կվերսկսվեն այսօր։ Այդ մասին Telegram-ում գրել է ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիան:

Արախամիան նաև փոխանցել է՝ հույս ունի, որ հող կնախապատրաստվի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետագա հանդիպման համար. - «Թուրքիայի բանակցություններում մենք նաև հայտարարեցինք, որ այժմ երկու երկրների ղեկավարների հանդիպման անհրաժեշտություն կա։ Ռուսական պատվիրակությունը պատասխանեց, որ նախ պետք է ավելի համակարգված պայմանագրի նախագիծ ունենալ»։

Արախամիան ասել է, որ մեկ շաբաթվա ընթացքում կանեն այն, ինչ կախված է բանակցային գործընթացի մասնակիցներից։ «Եվ հուսանք, որ կշարունակեն հանդիպել երկրների նախագահները», - հավելել է նա։

Դավիթ Արախամիայի խոսքով՝ Ուկրաինան պնդում է, որ նախագահների հանդիպումը տեղի ունենա ոչ Ռուսաստանի, ոչ էլ Բելառուսի տարածքում։

XS
SM
MD
LG