Մատչելիության հղումներ

Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց է կայացել


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել՝ պայմանավորվելով ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել Ստամբուլում:

Թուրքիայի նախագահականի հաղորդմամբ, զրույցի ընթացքում ընդգծվել է Ուկրաինայում հրադադարի անհապաղ հաստատման և հումանիտար իրավիճակի բարելավման անհրաժեշտությունը: Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Պուտինին ասել է՝ շարունակելու են ջանքերը այս գործընթացում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հաջորդ հանդիպումը կկայանա մարտի 29-30-ը Թուրքիայում:

XS
SM
MD
LG