Մատչելիության հղումներ

Զելենսկին դիմել է արևմտյան երկրներին ռազմական աջակցությունն ուժեղացնելու խնդրանքով


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է արևմտյան երկրներին աջակցությունն ուժեղացնելու խնդրանքով: Նա ևս մեկ անգամ խնդրել է իր երկրին տրամադրել ինքնաթիռներ, տանկեր և հականավային զենքեր։

«Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգության գինը շատ կոնկրետ է՝ դրանք ինքնաթիռներ են, դրանք տանկեր են մեր պետության համար, հակահրթիռային պաշտպանության և հականավային զենքեր», - ասել է Զելենսկին տեսաուղերձում։

«Սա այն է, ինչ ունեն մեր գործընկերները, սա այն է, որ ծածկվել է փոշով: Այս ամենը ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի ազատության համար է,- նշել է նա, - ՆԱՏՕ-ի բոլոր ինքնաթիռների միայն 1 տոկոսը և ՆԱՏՕ-ի տանկերի 1տոկոսը: Մենք սպասում ենք 31 օր»,- ասել է նախագահը:

XS
SM
MD
LG