Մատչելիության հղումներ

Բաքուն Երևանին խորհուրդ է տալիս «չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին»


Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևա, արխիվ
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևա, արխիվ

Բաքուն Երևանին խորհուրդ է տալիս «անհիմն» հայտարարություններ չանել և «չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին»։

Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը պատասխանել է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությանը՝ Արցախում գազամատակարարման հերթական խափանման վերաբերյալ։

Բաքուն պնդում է՝ Հայաստանը միջամտում է Ադրբեջանի ներքին գործերին։

«Հայաստանի արտգործնախարարությունը փորձում է միջամտել Ադրբեջանի ներքին գործերին՝ օրեր առաջ Ադրբեջանում տեղի ունեցած միջոցառմանը միջազգային կազմակերպությունների մասնակցության, իսկ հիմա՝ այլ թեմայով», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան։

«Մենք Հայաստանին խորհուրդ ենք տալիս ապահովել եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունների կատարումը, այդ թվում՝ տարածաշրջանից զինված ուժերի մնացորդների դուրսբերումը, և դրանով իսկ նպաստել տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը, անհիմն եւ ապօրինի մեղադրանքներ չհնչեցնել», - ասվում է Աբդուլաևայի հայտարարությունում։

XS
SM
MD
LG