Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը CNN ամերիկյան հեռուստակայանին մարտի 22-ին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայում «հատուկ օպերացիան» ընթանում է ըստ կազմված ծրագրի։
«Ոչ ոք ամենասկզբից չի մտածել, թե օպերացիան երկու օր կտևի: Դա լուրջ գործողություն է՝ լուրջ նպատակներով», - ասել է Պեսկովը:
Նա նշել է, որ նպատակները դեռ չեն իրականացվել, դա հատուկ օպերացիա է, որը դեռ շարունակվում է:
Պեսկովի փոխանցմամբ, Մարիուպոլում բանակի նպատակն է «քաղաքը մաքրել ազգայնական խմբավորումներից»: Կրեմլի խոսնակը պնդել է, թե «նացիոնալիստները խաղաղ մարդկանց չեն թողում դուրս գալ քաղաքից»:
«Հիմա մենք ունենք տեղեկություններ, որոնց համաձայն՝ ազգայնականները սպանում էին քաղաքը լքողներին: Հիմնական նպատակն է ազատվել այդ սրիկաներից», - ասել է Պեսկովը CNN-ի թղթակցին: