Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 32-ով, բուժվածներինը՝ 81-ով, գրանցվել է մահվան ևս 1 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 32-ով՝ հասնելով 422 հազար 286-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 81-ով և հասել 409 հազար 277-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 416 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 949 հազար 129-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 593-ի:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 748 մարդ։

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս 3 դեպք

Արցախում իրականացվել է 45 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի ևս 3 դեպք: Արցախի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 12 հոգի:

Այսպիսով, այս տարի կատարվել է 10 հազար 409 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3046 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 41 դեպք է արձանագրվել:

XS
SM
MD
LG